Դեր Զորի փախստականների կենտրոնում պայթյունի զոհն է դարձել 100 մարդ

05-11-2017 11:44

Սիրիական Դեր Զոր քաղաքից ոչ հեռու գտնվող փախստականների խոշոր կենտրոնում պայթյունի հետևանքով զոհվել է 100 մարդ: Այս մասին հայտնում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը: Եվս մի քանի տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել: Մահապարտ ահաբեկիչը գիշերն ականապատված ավտոմեքենայով մուտք է գործել կենտրոնի տարածք և պայթեցրել այն: Կենտրոնը գտնվում է Դեր Զորից հյուսիս-արևմուտք՝ Կոնիկո և Ջաֆրա շրջանների միջև:

1in.am
05-11-2017 11:44