Էլթոն Ջոնի սիրելի մեքենան աճուրդի կդրվի

05-11-2017 20:21

Նախկինում բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնին պատկանած մեքենան վաճառքի կհանվի: Հազվագյուտ մեքենան աճուրդի կներկայացնի Bonhams աճուրդի տունը: Bentley S1 Continental Sport Saloon-ը նրա տնօրինության տակ է գտնվել 25 տարի: 1959 թվականի արտադրության ավտոմեքենան գնվել էր Էլթոն Ջոնի կողմից 1976 թվականին: Արծաթագույն մեքենան ունի 178 ձիաուժ հզորությամբ շարժիչ: 2001 թվականին Էլթոն Ջոնն այն 145 հազար ֆունտով վաճառել էր միլիոնատեր Ալան Շուգարին: Մեքենան այնուհետև վերավաճառվել էր: Ներկայիս տիրոջ անունը հայտնի չէ: Աճուրդը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին, Լոնդոնում:

1in.am
05-11-2017 20:21