Եգիպտոսի ԱԳՆ-ը մեղադրել է արևմտյան 5 երկրների իր ներքին գործերին միջամտելու մեջ

05-11-2017 20:51

Եգիպտոսի ԱԳՆ-ն այսօր կանչել է Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Իտալիայի և Գերմանիայի դեսպաններին՝ արտահայտելու կտրուկ բողոք՝ կապված Եգիպտոսի դատական համակարգի գործերին նրանց միջամտության հետ, ասվում է գերատեսչության հայտարարությունում: Ավելի վաղ այդ երկրներն անհանգստություն էին արտահայտել՝ կապված եգիպտացի իրավապաշտպան և փաստաբան Իբրահիմ Մետվալիի պահման պայմանների և նրա դեմ դատի հետ: Նա հանդիսանում է հասարակական շարժման հիմնադիր, որը զբաղվում է անհետ կորածների որոնմամբ: Մետվալին ձերբակալվել էր սեպտեմբերին՝ արտերկիր մեկնելու փորձի ժամանակ: ԱԳՆ-ը կոչ է արել հարգել Եգիպտոսի արդարադատության համակարգի դատական վարույթները, երբ խոսքը վերաբերվում է մարդու, որը կասկածվում է անօրինական գործողությունների իրականացման մեջ:

1in.am
05-11-2017 20:51