Ալ-Բաղդադին տաքսիով Սիրիա է ուղևորվել. իրաքյան հետախուզություն

06-11-2017 08:04

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին ներկայում գտվում է Սիրիայում: Այս մասին հայտարարել է եգիպտական «Ադ-Դուստուր» թերթը՝ հղում անելով իրաքյան հետախուզական տվյալներին: Հետախուզության տվյալներով՝ ալ-Բաղդադին նոյեմբերի 3-ին, «օգտվելով դեղին տաքսու ծառայություններից, իրաքյան Ռավա շրջանից (Անբար նահանգ) տեղափոխվել է Սիրիա»: Ենթադրաբար նա ուղևորվել է Դեր Զոր: Ահաբեկիչը հատուկ է տաքսի նստել՝ աննկատ մնալու համար: Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին հաղորդվել էր ալ-Բաղդադիի հնարավոր մահվան մասին, ավելի ուշ այդ տեղեկությունը հերքվել էր:

1in.am
06-11-2017 08:04