Ղազախստանը ԲԹԿ նոր երկաթուղիով արտահանում է սկսել դեպի Թուրքիա

06-11-2017 00:30

Ղազախստանից բեռների առաջին խմբաքանակը Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթուղիով հասել է թուրքական Մերսին քաղաք: Այս մասին հայտնում «Անադոլու» գործակալությունը: Գնացքը Մերսին է տեղափոխել 600 տոննա հացահատիկով բեռնված 30 բեռնարկղ: Կարսից Մերսին 1258 կմ հեռավորությունը գնացքը հաղթահարել է 30 ժամում: Երկաթուղու բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին, Բաքվում: 826 կմ երկարությամբ նոր երկաթգիծը միացնում է Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան: Երկաթուղու գործարկմամբ կմեծանա Ղազախստանի նշանակությունը որպես արտահանող երկիր:

1in.am
06-11-2017 00:30