Լիբանանի վարչապետին Սաուդյան Արաբիան է դրդել հրաժարական տալ. Նասրալլա

06-11-2017 13:51

Լիբանանում գործող ամենաազդեցիկ ուժերից մեկը` «Հզբոլլահը», Սաուդյան Արաբիայի իշխանություններին մեղադրել է երկրի վարչապետ Սաադ Հարիրիին հրաժարականի դրդելու համար: Այս մասին նա հայտարարել է «Հզբոլլահի» անդամների և ակտիվիստների առաջ ելույթի ժամանակ: «Պարզից էլ պարզ է, որ Հարիրիի հրաժարականի նախաձեռնողը Էր-Ռիյադն էր»,- կիրակի հայտարարել է «Հզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլան: «Հարիրին հրաժարական տալու մտադրություն չուներ: Ես համոզված եմ, որ այդ որոշումը Լիբանանի վարչապետինը չէր», – ասել է Նասրալլան: Սաադ Հարիրին իր հրաժարականի մասին հայտարարել է շաբաթ օրը: «Մենք ապրում ենք մի մթնոլորտում, որ նման է Ռաֆիկ Հարիրիի սպանությանը նախորդածին: Ես նկատել եմ, որ գաղտնի նախապատրաստվում է նաև իմ դեմ մահափորձը»,- հայտարարել է նա: Հարիրին մեղադրել է նաև «Հըզբոլլահ» շիա շարժմանը և Իրանին «արաբական աշխարհը քանդելու» փորձի մեջ: Նա խոստացել է, որ «արաբական աշխարհը, ինչպես նախկինում, ոտքի կկանգնի և կկտրի Իրանի ձեռքերը»:

1in.am
06-11-2017 13:51