Հայ թաեքվոնդոյիստները երկու մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

06-11-2017 16:58

Կիպրոսում տեղի ունեցած թաեքվոնդոյի երիտասարդների առաջնությունում հաջող են ելույթ ունեցել Ռոման Հայրապետովը և Անդրանիկ Խաչատրյանը: Հայրապետովը նվաճել է արծաթե, իսկ Խաչատրյանը՝ բրոնզե մեդալ: Ավագ մարզիչ Զորայր Մեկինյանի գլխավորությամբ մրցաշարին մասնակցել է վեց մարզիկ: Մրցանակակիր դարձած թաեքվոնդոյիստները ներկայացնում են «Արմ-Մար» ակումբը:  

1in.am
06-11-2017 16:58