Նավթի գները կտրուկ աճել են սաուդցի արքայազնների ձերբակալությունների պատճառով

06-11-2017 20:31

Կոռուպցիոն կասկածանքով Սաուդյան Արաբիայում 11 արքայազնների ձերբակալության պատճառով մեկ բարել Brent նավթի գինը կտրուկ աճել է՝ հասնելով 62.87 դոլարի: 62 դոլարից բարձր ցուցանիշ գրանցվում է 2015 թվականի հուլիսից ի վեր առաջին անգամ: Al Arabiya-ի հաղորդմամբ՝ արքայազններն ու մի շարք պաշտոնյաները ձերբակալվել էին Ջեդա քաղաքի 2009 թվականի ջրհեղեղի գործով նոր հետաքննության պատճառով, որի զոհն էր դարձել 70 մարդ: Հաղորդվում է, որ հետաքննությունն անցկացվում է հակակոռուպցիոն գործի շրջանակում: Ձերբակալություններին նախորդել էր թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզի կողմից հակառուպցիոն կոմիտեի ստեղծումը, որը գխավորել է նրա որդին՝ Մուհամմադ բին Սալմանը:

1in.am
06-11-2017 20:31