Իրաքի դաշնային դատարանը բացառել է անկախ Իրաքյան Քրդստանի ստեղծումը

06-11-2017 20:40

Իրաքի դաշնային դատարանը բացառել է երկրի կազմից Իրաքյան Քրդստանի դուրս գալը՝ անկախության հարցով հանրաքվեի անցկացումից հետո, հայտնում է «Ալ-Սումարիան»: Դատարանը հաստատել է, որ հանրապետության հիմնական օրենքում չկա հոդված, որը թույլ կտա որևէ տարածաշրջանի առանձնացում: Սեպտեմբերի 25-ին կայացած հանրաքվեի արդյունքներով Իրաքից անկախանալու օգտին քվեարկել էր ընտրողների 93 տոկոսից ավելին: Հոկտեմբերի վերջին Իրաքյան Քրդստանի կառավարությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որում պատրաստակամություն էր հայտնել սկսելու կենտրոնական կառավարության հետ «բաց երկխոսություն»՝ սառեցնելով հանրաքվեի արդյունքները:

1in.am
06-11-2017 20:40