Սաուդյան Արաբիան մեղադրել է Լիբանանի կառավարությանը պատերազմ հայտարարելու մեջ

07-11-2017 07:36

Սաուդյան Արաբիան «Հըզբոլլահ» կազմակերպության հարձակումները կհամարի Լիբանանի կողմից պատերազմի հայտարարում: Աս մասին հայտնել է Պարսից ծոցի հարցերով սաուդցի նախարար Թամեր ալ-Սաբհանը: «Մենք կդիտարկենք Լիբանանի կառավարությունը որպես «Հըզբոլլահի» գրոհայինների պատճառով պատերազմ հայտարարող կառավարություն»,-ասել է նախարարը: Ալ-Սաբհանը հույս է հայտնել, որ Լիբանանի կառավարությունը կզսպի «Հըզբոլլահի» ռազմականացված ստորաբաժանումների գործողությունները: Անցած շաբաթ լիբանանցի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել էր իր հրաժարականի մասին: Կառավարության ղեկավարը հայտարարությունն արել էր Էր Ռիադ այցի ժամանակ: Իր որոշումը նա բացատրել էր մահափորձի սպառալիքով: Հարիրին մեղադրել է «Հըզբոլլահին» արաբական աշխարհում և մասնավորապես հայրենիքում ատելության բռնկման մեջ: Հոկտեմբերին ԱՄՆ-ը պարգևավճար էր հայտարարել կազմակերպության երկու առաջնորդների մասին տեղեկատվության համար, ովքեր մեղադրվում են Լիբանանի սահմաններից դուրս ահաբեկչությունների և խաղաղապահների վրա հարձակման մեջ:

1in.am
07-11-2017 07:36