Քրդերը բանակցությունների նպատակով առաջիկայում կուղևորվեն Բաղդադ

07-11-2017 08:47

Քրդական ինքնավարության պատվիրակությունը մտադիր է ուղևորվել Բաղդադ՝ քննարկելու դաշնային կառավարության հետ ինքնավարության քվոտան 2018 թվականի երկրի բյուջեի նախագծում: Այս մասին հայտնում է Shafaq պորտալը՝ հղում անելով Քրդստանի Հայրենասիրական միության հայտարարությանը: «Քրդստանից կառավարական պատվիրակությունը մոտ ժամանակներս կուղևորվի Բաղդադ՝ դաշնային իշխանությունների հետ տարածաշրջանի բյուջեն, ինչպես նաև այլ հարցեր քննարկելու համար»,-նշվում է կոմյունիկեում: Այցը Բաղդադ տեղի կունենա հաջորդ կիրակի:

1in.am
07-11-2017 08:47