Բասկետբոլի Ա լիգա. ՖԻՄԱ-ն ու «Արցախը»…

07-11-2017 11:14

Կայացել են բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի առաջնության երրորդ տուրի հանդիպումները: Տուրի առաջին խաղում «Գրանդ սպորտը» 69:40 հաշվով առավելության է հասել «Ինժեների» նկատմամբ: «Շիրակը» սեփական հարկի տակ զիջել է «Ուրարտուին»՝ 69:76: Երրորդ տուրի վերջին խաղն անցել է բավականին հետաքրքիր ու համառ պայքարում: ՖԻՄԱ-ն հյուրընկալվելիս 91:88 հաշվով հաղթել է «Արցախին»: Երեւանի թիմը կարողացել է հաղթանակի հասնել միայն լրացուցիչ ժամանակում: Այս պահին մրցաշարային աղյուսակը հնգական միավորով գլխավորում են ՖԻՄԱ-ն ու «Արցախը»: Սակայն, երկու թիմերն էլ մեկ խաղ ավելի են անցկացրել:

1in.am
07-11-2017 11:14