Լիբանանի հրաժարական տված վարչապետը լքել է Էր-Ռիյադը և մեկնել Աբու-Դաբի

07-11-2017 13:17

Լիբանանի հրաժարական տված վարչապետ Սաադ Հարիրին երեքշաբթի լքել է Էր-Ռիյադը և այցով ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու-Դաբի է մեկնել: Այս մասին հայտնում է Al Mustaqbal հեռուստաալիքը: Հաղորդվում է, որ Հարիրին մտադիր է հանդիպել Աբու-Դաբիի թագաժառանգ արքայազնի՝ ԱՄԷ-ի զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի տեղակալ Մուհամմեդ բեն Զաիդ Ալ Նահայյանի հետ: Անցած շաբաթ լիբանանցի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել էր իր հրաժարականի մասին: Կառավարության ղեկավարը հայտարարությունն արել էր Էր Ռիադ այցի ժամանակ: Իր որոշումը նա բացատրել էր մահափորձի սպառալիքով: Հարիրին մեղադրել է «Հըզբոլլահին» արաբական աշխարհում և մասնավորապես հայրենիքում ատելության բռնկման մեջ:

1in.am
07-11-2017 13:17