Նիկշա Բավցևիչը հրապարակել է բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմը

07-11-2017 16:49

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը հրապարել է այն բասկետբոլիստների անունները, որոնք հրավեր են ստացել նախապատրաստվելու նոյեմբերի 23-ին եւ 26-ին կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին: ԵԱ-2021-ի նախընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 23-ին Տիրանայում ուժերը կչափի Ալբանիայի ազգային հավաքականի հետ, իսկ նոյեմբերի 26-ին Երևանում կհյուրընկալի Դանիային: Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմը. 1. Ամիրան Ամիրխանով – «Գազպրոմ», Ռուսաստան 2. Լուկաս Ֆիշեր – «Գրան Կանարիա», Իսպանիա 3. Անդրանիկ Չրաբաշ- «Օկապի Աալսթար», Բելգիա 4. Ռայան Բոաթրայթ – «Բեշիքթաշ», Թուրքիա 5. Ալլին Հեսս – «Բազել Ստարվինգս» Շվեցարիա 6. Քրիս Յանկու Օսկիյան – «Յալովա», Թուրքիա 7. Անդրեյ Կոնստանտինով – «Բարս», Ռուսաստան 8. Վարդան Բիդրոսյան – առանց ակումբ 9. Արարատ Քոչինյան – «Ուրարտու» 10. Ալբերտ Թադևոսյան – ՄԳՈՒ, Ռուսաստան 11. Էդգար Բաբայան – «Ուրարտու» 12. Գեորգի Պոդկոլզին – «Արցախ» 13. Կոնստանտին Միրզոյանց – «Արմեցի», Ռուսաստան 14. Մարսել Հովսեփյան – «Ռուբոն», Բելառուս 15. Դավիթ Խաչատրյան «Գրանդ Սպորտ» 16. Արագատ Աբրահամիան, «Մասիս», ԱՄՆ 17. Սերգեյ Պոլուխին – «Բարս», Ռուսաստան 18. Թովմաս Հորդանյան – «Ուրարտու» 19. Տերի Սմիթ – ՀՏՎ, Ֆրանսիա Արկադի Մկրտիչյանը, Արտյոմ Թավաքալյանը, Կարեն Չիվիչյանը, Մեթյու Մադոյանը, Արամ Արսլանյանը ու Անդրե Սպայթ Մկրտչյանը հավաքականին չեն կարող միանալ ԱՄՆ ուսանողական լիգայի հանդիպումների պատճառով: Հայաստանի հավաքականն ընտրական փուլի խաղերին կսկսի նախապատրասվել նոյեմբերի 20-ից` հանգրվանելով Դավթաշենում գտնվող «Օլիմպավանում»:

1in.am
07-11-2017 16:49