Աֆղանստանը հետաքրքրված է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու օգտագործմամբ

07-11-2017 23:34

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկումը հրաշալի հնարավորություններ է ստեղծում Աֆղանստան բեռնափոխադրումներ իրականացնելու համար: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր Բաքվում ասել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևն Աֆղանստանի ֆինանսների նախարար Էքլիլ Ահմադ Հաքիմիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը: Իր հերթին, Հաքիմին նշել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին Աֆղանստանի հետաքրքրությունների ոլորտում է: Նրա խոսքով՝ տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ է իրավական փաստաթղթերի և ճանապարհային քարտեզների պատրաստում:

1in.am
07-11-2017 23:34