ԿԳ նախարարը ուսանողների հետ կխոսի տարկետման խնդրի մասին

08-11-2017 13:32

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ուսանողների հետ կքննարկի զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի սահմանափակման խնդիրները: Նախարարի և ուսանողների հանդիպումը կմեկնարկի րոպեներ անց: ՀՀ կրթության և գիտության նախարարության դիմաց ակցիա անցկացնող ուսանողներին առաջարկվեց 10 հոգանոց խումբ կազմել և բարձրանալ նախարարի հետ հանդիպման: Ուսանողները քննարկեցին առաջարկը և ընդունեցին այն: Այս պահին ուսանողները նախարարության նիստերի դահլիճում են, նրանք սպասում են նախարարի հետ հանդիպմանը: Հանդիպմանը կմասնակցեն 10 ուսանող և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

1in.am
08-11-2017 13:32