Լրագրողների հարցերն անտեսող ղազախ պաշտոնյաների աշխատավարձը կկրճատեն

09-11-2017 00:04

Պաշտոնյաների վարկանիշը, որոնք չեն պատասխանի լրագրողների հայտերին, կնվազի, ինչը կարտացոլվի աշխատավարձի չափի վրա, հայտարարել է այդ երկրի տեղեկատվության և հաղորդակցության նախարար Դաուրեն Աբաևը: Այս մասին հայտնում է Sputnik-Ղազախստանը: Նա նշել է, որ պետաշխատողների աշխատավարձը կցված կլինի նրանց գործունեության արդյունավետության գնահատմանը, բոնուսային-բալային համակարգին: «Այսինքն՝ ստացվում է՝ եթե պետական ծառայողը չի պատասխանում, նրա վարկանիշն ընկնում է, նա պակաս աշխատավարձ կստանա»,- ասել է նախարարը: Աբաևը հավելել է, որ ԶԼՄ-ները հաճախ գանգատվում են, որ ձևական պատասխաններ են ստանում: Նրա խոսքով՝ երեք օրում պետական մարմինը չի հասցնում մշակել տեղեկությունը և նորմալ պատասխանել: «Դրա հետ կապված՝ մենք ելնում ենք ընդհանուր պրակտիկայից՝ մինչև 15 օր, ամբողջ աշխարհում պրակտիկան մինչև 20 օր է, մինչև մեկ ամիս տևում է: Կարծում եմ՝ այստեղ սարսափելի ոչինչ չկա»,- հայտարարել է նա:

1in.am
09-11-2017 00:04