ՆԱՏՕ-ն ողջունում է Թուրքիայի, Ֆրանսիայի և Իտալիայի կողմից ՀՕՊ համաձայնագրի ստորագրումը

09-11-2017 09:23

ՆԱՏՕ-ն ողջունում է Թուրքիայի, Ֆրանսիայի և Իտալիայի կողմից հակաօդային պաշտպանության նոր համակարգերի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը դաշինքի նախարարական հանդիպման առաջին օրվա արդյունքներով մամուլի ասուիսի ժամանակ: «ՆԱՏՕ-ն մշտապես ողջունում է, երբ իր անդամ երկրներն աշխատում են միասին նոր ռազմական հնարավորությունների ստեղծման ուղղությամբ»,-ասել է Սթոլթենբերգը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ի համար առանձնահատուկ նշանակություն ունի համակարգերի ռազմական համատեղելիության առկայությունը: Բրյուսելի դիվանագիտական աղբյուրների հաղորդմամբ՝ ստորագրված փաստաթուղթը հանդիսանում է ընդամենը մտադրությունների մասին արձանագրություն, և նախանշում հնարավոր փոխգործակցության ընդհանուր շրջանակները: Դրանով նախատեսվում է ֆրանս-իտալական Eurosam կոնսորցիումի նոր սերնդի SAMP-T ՀՕՊ համակարգերի համատեղ արտադրություն Թուրքիայում:

1in.am
09-11-2017 09:23