Հռոմի պապը խնդրել է հոգևորականներին չլուսանկարել իրեն պատարագի ժամանակ

09-11-2017 11:00

Հռոմի պապ Ֆրանցիսկոսին վշտացրել է պատարագների ժամանակ բջջային հեռախոսների առատությունը, որոնց օգնությամբ ծխականներն ու հոգևորականները նկարահանում են արարողությունը: «Ինձ համար շատ վշտալի է, երբ ես պատարագ եմ անցկացնում այստեղ՝ հրապարակում կամ բազիլիկայում, և տեսնում այդքան շատ վեր բարձրացրած հեռախոսներ, ընդ որում ոչ միայն հավատացյալների ձեռքում, այլև քահանաների և եպիսկոպոսների մոտ»,-վրդովվել է հովվապետը: Քահանայապետն ընդգծել է, որ պատարագը ներկայացում չէ, և կոչ արել սմարթֆոնի նման ձեռքից ցած չդնել Աստվածաշունչը: Ֆրանցիսկոս պապն անձամբ պարբերաբար օգտվում է սոցցանցերից՝ հավատացյալների հետ շփվելու համար: Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի թվիթերյան էջին բաժանորդագրված է 40 մլն մարդ:

1in.am
09-11-2017 11:00