Գերմանիայում ոստիկանները ձերբակալել են տաբատում 35 սմ պիթոն թաքցնող երիտասարդի

09-11-2017 11:18

Գերմանիայի Դարմշտադտ քաղաքի ոստիկանները ձերբակալել են երիտասարդի, ում տաբատից խուզարկութամբ հայտնաբերել են 35 սմ պիթոն: Այս մասին հայտնում է BBC-ն: Հեռուստաալիքի տվյալներով՝ տեղի բնակիչները կանչել են իրավապահներին, երբ անսթափ վիճակում գտնվող 19-ամյա տղան սկսել է վիճաբանել մեկ այլ տղամարդու հետ: Դեպքի վայր ժամանած իրավապահները երիտասարդի տաբատի տարօրինակ տարաձևում են նկատել և խնդրել մերկանալ: Թե ինչպես է պիթոնը հայտնվել ձերբակալվածի հագուստի տակ, չի հաղորդվում: Իրավապահները փոորձում են պարզել, թե չի՞ խախտել արդյոք տեղի բնակիչը կենդանիների պաշտպանության մասին օրենքը:

1in.am
09-11-2017 11:18