Հռոմի պապը Վատիկանում արգելել է սիգարետի վաճառքը

09-11-2017 18:55

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն արգելել է սիգարետի վաճառքը Վատիկանի տարածքում: Այս մասին հայտնում է Սուրբ գահի մամլո ծառայությունը, փոխանցում է RIA Novosti-ն: «Ֆրանցիսկոս պապը որոշում է ընդունել, որ Վատիկանը կարգելի սիգարետի վաճառքն իր աշխատակիցներին՝ սկսած 2018 թվականից: Պատճառները պարզ են. Սուրբ գահը չի կարող աջակցել սովորությանը, որն ակնհայտորեն վնաս է հասցնում մարդկանց առողջությանը: Համաձան ԱՀԿ տվյալների՝ ծխելու հետևանքով աշխարհում ամեն տարի մահանում է ավելի քան 7 մլն մարդ»,-ասվում է հաղորդագրությունում: Ինչպես գործակալությանը պատմել է մամլո ծառայության աշխատակիցներից մեկը, Վատիկանի տարածքում աշխատում է ընդամենը մեկ խանութ, որտեղ կարելի է, ի թիվս այլ ապրանքների, գնել սիգարետ:

1in.am
09-11-2017 18:55