Կատալոնիայի կառավարության նախկին անդամները մնացել են ճաղերի հետևում

09-11-2017 19:54

Իսպանիայի Ազգային դատական կոլեգիան վճռել է կալանքի տակ թողնել իշխանությունից հեռացված կատալոնական կառավարության անդամներին, ովքեր փորձել են վիճարկել իրենց կալանավորման օրինականությունը, հայտնում է La Vanguardia թերթը: Հաղորդվում է, որ դատավորը մերժել է քաղաքական գործիչների կալանավորման մասին վճռի վերանայման վերաբերյալ միջնորդությունը: Ավելի վաղ Ազգային դատական կոլեգիայի վճռով կատալոնական նախարարությունների 8 նախկին ղեկավարները ձերբակալվել էին: Դատախազությունը մեղադրում է ինքնավարության կառավարության նախկին անդամներին ապստամբության, խռովության և ֆինանսական միջոցների մսխման մեջ: Համաձայն իսպանական օրենսդրության՝ միայն կենտրոնական իշխանությունների դեմ ապստամբության հրահրման համար նրանցից յուրաքանչյուրին սպառնում է մինչև 30 տարվա բանտարկություն:

1in.am
09-11-2017 19:54