Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհին հարակից որոշ տարածքներ ճանաչվել են գերակա հանրային շահ

09-11-2017 20:18

Մ-6` Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակում որոշ տարածքների, գույքային իրավունքի նկատմամբ ճանաչվեց բացառիկ` գերակա հանրային շահ: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում: «Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի նպատակն է վերակառուցել և արդիականացնել Հայաստանը Վրաստանի հետ կապող շուրջ 90 կմ ընդհանուր երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղին»,- ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

1in.am
09-11-2017 20:18