Էրդողանը Եվրոպային մեղադրել է PKK-ին աջակցելու մեջ

09-11-2017 23:19

ԵՄ երկրներն ապաստան են տրամադրում Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) և չեն խոչընդոտում նրանց կողմից տարբեր ակցիաների անցկացմանը: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Նրանք քայլում են Բեռլինի փողոցներով: Նրանք քայլում են Փարիզում, Ավստրիայում: ԵՄ-ն իբր չի ողջունում և PKK-ն դիտարկում է ահաբեկչական կազմակերպություն: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ նրանք կարող են ազատորեն քայլել ոստիկանության հսկողության ներքո: Ինչո՞ւ են նրանք անջատողական կազմակերպության առաջնորդի դիմանկարները տեղադրում իրենց պետական շենքերի վրա»,- ասել Էրդողանն Անկարայում տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների առաջ ելույթի ժամանակ: Նրա խոսքով՝ եվրոպական երկրները միայն ձևացնում են, թե պայքարում են PKK-ի դեմ, իսկ իրականում աջակցում են այդ կազմակերպությանը:

1in.am
09-11-2017 23:19