Դատարանը կալանավորել է Կատալոնիայի խորհրդարանի նախագահին

10-11-2017 07:53

Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Կարմե Ֆորկադելը կալանքի տակ է հայտնվել՝ 150 հազար եվրոյի չափով գրավի դիմաց ազատ արձակվելու իրավունքով: Համապատասխան որոշումն ընդունել է Իսպանիայի Գերագույն դատարանը: Ֆորկադելից բացի, գործով անցնում են ևս 5 կատալոնացի քաղաքական գործիչներ: Դատարանը «Միասին կողմ» կոալիցիայի 4 անդամների համար սահմանել է 25 հազար եվրոյի գրավաչափ: «Այո, դա հնարավոր է» կուսակցության ներկայացուցիչն ազատության մեջ կմնա առանց գրավի, փոխանցում է RIA Novosti-ն: Ֆորկադելին և «Միասին կողմ» կոալիցիայի 4 անդամներին պարտավորեցրել են ամեն օր ներկայանալ դատարան: Բացի այդ, նրանց արգելել են լքել Իսպանիայի տարածքը, նրանց անձնագրերն առգրավել են: Ֆորկադելն ու գործով անցնող ևս 2 անձիք լսումների ժամանակ ճանաչել են սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառումը, որն ուղիղ կառավարում է մտցնում Կատալոնիայում, իսկ անկախության հռչակումն անվանել են «խորհրդանշական»:

1in.am
10-11-2017 07:53