Պուտինն ու Նազարբաևն այլընտրանք են պատրաստում Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծին

10-11-2017 08:08

Ռուսաստանի և Ղազախստանի տարածքներով Չինաստանից Եվրոպա նոր երկաթուղու գործարկումը դրականորեն կանդրադառնա երկրների արդյունաբերության ու լոգիստիկայի վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չելյաբինսում ՌԴ-ի և Ղազախստանի միջտարածաշրջանային համագործակցության ХIV ֆորումի լիագումար նիստի արդյունքներով: «Դա խթան կհաղորդի մի ողջ շարք ոլորտների զարգացմանը, քանի որ նախագիծը կարող է լինել շատ մասշտաբային»,-հայտարարել է Պուտինը: Պուտինը Չելյաբինսկում կայացած ֆորումը բնութագրել է որպես բովանդակալից: «Քննարկվել է երկկողմ միջտարածաշրջանային համագործակցության հեռանկարներն ամենատարբեր ոլորտներում: Խոսել ենք այն մասին, թե ինչ է պետք անել հեռանկարում այն բանի համար, որպեսզի բարելավվի մեր փոխգործակցությունն առևտրի, ներդրումների, արդյունաբերական համագործակցության, գիտության ու կրթության ոլորտում»,-ընդգծել է նա:

1in.am
10-11-2017 08:08