Անվանվել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հստակ ժամանակը

10-11-2017 09:11

Մեծ Բրիտանիայի կառավարությունը Brexit-ի հարցով օրենսդրական ուղղում է նախապատրաստում: Փաստաթղթում կնշվի ԵՄ-ից թագավորության դուրս գալու հստակ ժամանակը: Հանրաքվեն անցկացվել է Մեծ Բրիտանիայում 2016 թվականի հունիսի 23-ին: Բրիտանացիների մեծ մասը (51,89%) կողմ է արտահայտվել ԵՄ կազմից թագավորության դուրս գալուն, որը պետք է կայանա Brexit-ի գործարկումից հետո 2 տարի անց: Օրինագծում չէր նշվել ԵՄ-ից դուրս գալու հստակ ժամանակը, ինչին ուշադրություն են դարձրել հանրության և խորհրդարանի ներկայացուցիչները, փոխանցում է RIA Novosti-ն: Բրիտանական կառավարությունը, թյուրիմացություններից խուսափելու համար, որոշել է հստակեցնել օրինագիծը: Փաստաթղթում կներառեն ամսաթիվ՝ հստակ ժամանակային նշումով՝ 23.00 GMT կամ Բրյուսելի ժամանակով 00.00:

1in.am
10-11-2017 09:11