Սկանդալ է հասունանում. Հայաստան-Բելառուս հանդիպումը պայմանավորվա՞ծ է եղել

10-11-2017 13:10

Մինչ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներն ու մարզիկները տոնում են ընկերական խաղում Բելառուսի նկատմամբ տարած հաղթանակը, միջազգային լրատվամիջոցները գրում են խաղի պայմանավորված լինելու մասին: Մասնավորապես բուքմերքերական հեղինակովոր ընկերություններում Հայաստան-Բելառուս հանդիպման ընթացքում գործակիցների անոմալ շարժեր են եղել: Մասնավորապես, Federbet բուքմերքերական ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կասկածի տակ դնելով Հայաստան-Բելառուս հանդիպման արդար ընթացքը: Մինչև հանդիպումը գործակիցները կտրուկ փոփոխությունների չեն ենթարկվել և 2.5 գոլից շատ գոլերի համար սահմանված է եղել մոտավոր 2 գործակից: Հանդիպման ընթացքում սակայն սկսել են տեղի ունենալ տարօրինակ երևույթներ: Մասնավորապես մինև 41-րդ րոպեն՝ երբ Օզբիլիսը բացել է հաշիվը 2.5 գոլից շատ գործակիցը չի աճել և եղել է 2: Այսինքն բուքմեյքերական ընկերություններում տեղյակ են եղել, որ հանդիպումը գոլառատ է լինելու և չեն փոփոխել գործակիցները՝ տույժ չկրելու համար: Առաջին կեսի ավարտին Հայաստանի հավաքականը միանգամից երկու գոլ խփեց, իսկ հանդիպումն ավարտվեց 4:1 հաշվով: Միջազգային մամուլը հիշատակում է, որ Հայաստանի հավաքականը առաջին անգամ չէ մեղադրվում պայմանավորված խաղեր անցկացնելու մեջ հիշատակելով 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ալբանիայի հետ հայտնի հանդիպումը:

1in.am
10-11-2017 13:10