Ֆիլիպինների նախագահը նորից խոստովանել է, որ մարդ է սպանել

10-11-2017 22:59

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն պատմել է, որ դեռահաս տարիքում մարդու է դանակահարել: CNN-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է Վիետնամի Դանանգ քաղաքում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովից առաջ հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ: «Երբ 16 տարեկան էի, ինչ-որ մեկին սպանեցի: Ինչ-որ մարդու: Ծեծկռտուքի ժամանակ: Դանակով»,- ասել է Դուտերտեն: Նախկինում նա արդեն այդպիսի հայտարարություն արել է»: Անցած տարվա դեկտեմբերին Դուտերտեն հայտարարել է, որ մարդ է սպանել Ֆիլիպինների Դավաո քաղաքի ղեկավար եղած ժամանակ: Ավելի ուշ նրա մամլո քարտուղարը հերքել է դա:

1in.am
10-11-2017 22:59