Ուսանողների դասադուլի առաջին «զոհը» կլինի Կարեն Ավագյանը. «Ժամանակ»

11-11-2017 10:23

«Ժամանակ» թերթը գրում է. «Կարեն Ավագյանը կլինի ուսանողական ցույցերի առաջին զոհը: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի ընդունման դեմ սկսված ուսանողների դասադուլները և բողոքի ցույցերը կարող են ծանր հետևանքներ ունենալ ԱԺ պատգամավոր, երիտասարդական տարիքին վաղուց հրաժեշտ տված, Երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանի համար: Իշխանությունները տարեկան հարյուր միլիոնավոր դրամներ են հատկացնում այս հիմնադրամին երիտասարդությանը իրենց հսկողության տակ պահելու և կառավարելի դարձնելու համար: Մինչդեռ ուսանողների ընդվզումը ցույց տվեց, որ Կարեն Ավագյանի և նրա հիմնադրամից աշխատավարձ ստացող մի քանի չինովնիկի ազդեցությունը հայ ուսանողության վրա զրոյական է: Սա նշանակում է երկու բան՝ կա՛մ Կարեն Ավագյանը այդ գումարները չի ծախսել ըստ նպատակի, մեղմ ասած՝ յուրացրել է, կա՛մ ուսանողները այդ հիմնադրամից օգտվել են, բայց հիմա հրաժարվում են Կարեն Ավագյանին բանի տեղ դնել»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

1in.am
11-11-2017 10:23