Բիգ-Բենը երեք ամսվա լռությունից հետո կրկին աշխատել է

11-11-2017 10:51

Լոնդոնյան Ելիզավետայի աշտարակի հայտնի ժամացույցը՝ ավելի հայտնի որպես Բիգ-Բեն, վերանորոգման աշխատանքների պատճառով երեք ամսվա լռությունից հետո կրկին աշխատել է: Ինչպես Twitter-ի իր էջում գրում է ABC News-ը՝ մասնագետները ստուգում են մեխանիզմի աշխատանքը: Ժամացույցը պետք է հնչի Հաշտության օրվա ճշգրիտ ժամին՝ ազդարարելով Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի տարեդարձը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ժամացույցի աշխատանքը դադարեցվել էր Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կողմից՝ անվտանգության նկատառումներով: Բիգ-Բենի վերջին պրոֆիլակտիկան անցկացվել էր 2007 թվականին: Ելիզավետայի հայտնի աշտարակի վերանորոգման համար ծախսել են 61 մլն ֆունտ ստեռլինգ (մոտ 81.7 մլն դոլար):

1in.am
11-11-2017 10:51