Վեճ ու ծեծկռտուք Երևանի «Ջոս» ակումբում՝ քաղաքացիների և ակումբի անվտանգության աշխատակիցների միջև

11-11-2017 22:25

Երևանում, նոյեմբերի 10-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել «Ջոս» ակումբում. ժամը 00:30-ի սահմաններում Ոստիկանության ծառայողները «Ջոս» ակումբի մոտից վիճաբանություն և ծեծկռտուք կատարելու կասկածանքով Ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկել 35-ամյա Ռոբերտ Խ.-ին: Shamshyan.com-ի փոխանցմամբ, իրավապահները պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Ռոբերտ Խ.-ի, 44-ամյա Արտակ Վ.-ի և «Ջոս» ակումբի անվտանգության աշխատակիցների միջև: Աղբյուրի տեղեկություններով՝ Ռոբերտ Խ.-ն «Հովեքս» ՍՊԸ-ի տնօրենն է:

1in.am
11-11-2017 22:25