Թրամփն ապագայում Կիմ Չեն Ինի հետ ընկերանալու հույս է հայտնել

12-11-2017 10:28

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում հայտարարել է, որ ապագայում հույս ունի դառնալ իր հյուսիսկորեացի գործընկերոջ ընկերը: «Ինչու՞ է Կիմ Չեն Ինն ինձ անվանում ծեր, չէ՞ որ ես երբեք նրան չեմ անվանել կարճահասակ կամ գեր: Ես փորձում եմ նրա համար ընկեր դառնալ, և հավանաբար, դա երբևէ կստացվի»,-գրել է Թրամփը: 2017 թվականի սեպտեմբերը նշանավորվել է ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև հարաբերությունների վատթարացմամբ: Պետությունների ղեկավարները փոխանակվել են վիրավորանքներով: Կիմը Թրամփին անվանել էր «խելքը թռցրած ծերուկ», իսկ վերջինս նրան անվանել էր «հրթիռ-մարդ»:

1in.am
12-11-2017 10:28