Ռուսաստանի հավաքականը հաղթում է հայ հոկեյիստների փայլուն խաղի շնորհիվ

12-11-2017 11:12

Տափօղակով հոկեյի Ռուսաստանի երիտասարդական հավաքականը շարունակում է հաջող հանդես գալ Սուպերսերիայում: Հերթական խաղում Ռուսաստանը 2:1 հաշվով առավելության է հասել կանադական Օնտարիոյի հավաքականի նկատմամբ: Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ իրենց հավաքականը հաջողության է հասել հայազգի հոկեյիստներ Արտյոմ Մանուկյանի և Ալեքսեյ Փոլադյանի փայլուն խաղի շնորհիվ: Նապխորդ մրցավեճում էլ Ռուսաստանի հավաքականի կազմում գերազանց խաղ է ցուցադրել մեկ այլ հայազգի հոկեյիստ Անդրեյ Ալթիմբարմակյանը:

1in.am
12-11-2017 11:12