Հայաստանի սամբոյիստները մեկ ոսկե եւ երկու բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում

12-11-2017 15:15

Սոչիում ընթացող սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն երեք մեդալ են նվաճել: Մարզական սամբոյում Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) ոսկե մեդալ է նվաճել: Մաքսիմ Մանուկյանը (57 կգ) եւ Արսեն Խանջյանը (100 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ: Աշխարհի առաջնությունը կավարտվի նոյեմբերի 12-ին:

1in.am
12-11-2017 15:15