Samsung-ն արդեն աշխատում է Galaxy S10-ի և Galaxy S11-ի վրա

12-11-2017 19:26

Չնայած Galaxy S9 սմարթֆոնը դեռևս չի ներկայացվել, քանի որ անոնսը նշանակված է 2018 թվականի փետրվարի վերջին, սակայն հարավկորեական Samsung ընկերությունն արդեն աշխատում է Galaxy S10 և Galaxy S11 սմարթֆոնների վրա: Դրանց շնորհանդեսը սպասվում է 2019 և 2020 թվականներին: LinkedIn գործարար սոցցանցից ստացվող տվյալների համաձայն՝ Galaxy S9-ը կստանա եզակի ֆոտոխցիկ: Նշվում է, որ ֆոտոխցիկի նոր ցուցիչը՝ արդեն կատարելագործված, կկիրառվի նաև Galaxy S10 –ում ու Galaxy S11-ում: Այդ տեղեկությունը գաղտնազերծել է ընկերության առաջատար ինժեները: Բացի այդ, ընկերությունն աշխատում է նոր տեխնոլոգիաների վրա, որոնք արդեն առկա կլինեն 2019 և 2020 թվականներին թողարկվելիք սարքերում:

1in.am
12-11-2017 19:26