Մոտ 70 հազար իրանցիներ մնացել են անօթևան. Կարմիր մահիկ

13-11-2017 09:26

Իրանի մոտ 70 հազար բնակիչ զրկվել է տանիքից երկրի արևմտյան շրջաններում հզոր երկրաշարժի հետևանքով և ժամանակավոր կացարանի հրատապ կարիք ունի: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է իրանական Կարմիր մահիկի աղբյուրը: Նշվում է, որ այդ թիվը կարող է աճել: Իրանի նախագահ Հասան Ռուհանին արդեն հանձնարարել է ՆԳՆ-ին ընդունել հրատապ միջոցառումներ՝ ապահովելու տուժած շրջանների բնակիչներին ամեն անհրաժեշտ օգնությամբ: Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել է, որ 7.2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել կիրակի, Իրանի ու Իրաքի սահմանին: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Բաղդադից 204 կմ հյուսիս-արևելք և իրանական Կերմանշահ քաղաքից 104 կմ արևմուտք: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Իրանում հաղորդվում է մոտ 140 զոհի մասին:

1in.am
13-11-2017 09:26