Արդեն կերակուր դարձած հարյուրավոր դելֆինների զանգվածային սպանդը Ֆարերյան կղզիներում

13-11-2017 09:56

Դելֆինների զանգվածային սպանդի այս լուսանկարներն արվել են Ֆարերյան կղզիներում՝ բնապահպանական Sea Shepherd Global կազմակերպության կամավորների կողմից: Տեղացիները դելֆիններին մղել են դեպի ծանծաղուտը, իսկ այնուհետև երկար դանակներով սատկացրել՝ վնասելով ողնուղեղը, հայտնում է Metro պորտալը: Նախնական հաշվարկներով՝ առնվազն 9 որսի ընթացքում սպանվել է 436 սև գրինդ-դելֆին և 198 ատլանտյան սպիտակակող դելֆին: Դեպքի վայր ժամանած բրիտանացի և ֆրանսիացի 18 կամավորները լուսանկարել են դաժան տեսարանը՝ ցույց տալու աշխարհին Ֆարերյան կղզիներում կենդանիների շարունակվող բարբարոսական սպանդը: Դելֆինների միսը վաղուց արդեն հանդիսանում է Ֆարերյան կղզիների ազգային սննդակարգի մաս:

1in.am
13-11-2017 09:56