Իրանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 200-ի

13-11-2017 10:23

Իրանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 200-ի, հայտնում է Press TV-ն: Երկրի առողջապահության փոխնախարար խոսքով՝ ևս ավելի քան 1500 մարդ վիրավորվել է: Երկրի ռազմավարական օբյեկտները, այդ թվում նավթագազային ենթակառուցվածքը, չի տուժել: Սովորական ռեժիմով են աշխատում նաև օդանավակայանները: Արդեն նախապատաստվել են ավելի քան 20 ռազմական ուղղաթիռներ՝ ծանր վիրավորներին Թեհրան տեղափոխելու համար: Վերջին ժամերին գրանցվել է 3.6-4.7 մագնիտուդով 12 հետցնցում:

1in.am
13-11-2017 10:23