Պուտինը կարող է վախեցրած լինել Թրամփին. ԿՀՎ նախկին ղեկավար

13-11-2017 10:45

ԱՄՆ ԿՀՎ նախկին ղեկավար Ջոն Բրեննանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ինչ-որ պատճառով վախեցած լինել Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինից նրանց վերջին զրույցի ժամանակ: «Ռուսների հետ հարաբերություններում Թրամփին ղեկավարում է կա՛մ պարզամտությունը, կա՛մ անտեղյակությունը կա՛մ վախը»,-նրա խոսքերն է մեջբերում CNN-ը: Հեռուստաալիքի եթերում ԱՄՆ Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջեյմս Կլեպերը մեկնաբանել է վիետնամական Դանանգ քաղաքում Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի ժամանակ Պուտինի հետ զրույցի արդյունքներով Թրամփի հայտարարությունը: Կլեպերը նշել է, որ այժմ «և՛ ռուսները, և՛ չինացիները մտածում են, որ կարող են ազդել» Թրամփի վրա: Նա Ռուսաստանն անվանել է «ակնհայտ սպառնալիք»: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ Պուտինն ամեն անգամ կարծես թե շատ է վիրավորվում, երբ լսում է միջամտության մասին մեղադրանքներ: Երկու երկրների նախագահները կարճ հանդիպում են ունեցել Վիետնամում գագաթնաժողովի ընթացքում: Նրանք հավանություն են Սիրիայի հարցով համատեղ հայտարարության, որում հաստատել են ահաբեկչության դեմ պայքարը շարունակելու վճռականությունը:

1in.am
13-11-2017 10:45