Սեյրան Օհանյանը փաստեց մի բան՝ Հայաստանում բարձրագույն կրթությունը թանկ հաճույք է. Լարիսա Մինասյան

13-11-2017 14:32

«Բուհերը քաղաքականացված չեն, որովհետև քաղաքականությունը լրիվ այլ բան է: Բուհերը պետք է լինեն քաղաքականացված, որովհետև բուհերում պետք է քննարկվի հանրային քաղաքականությունը: Քաղաքականությունը՝ տնտեսության, քաղաքականությունը՝ իրավունքի, քաղաքականությունը՝ կրթության, քաղաքականությունը՝ արդարության, որովհետև քաղաքականությունն իրականացվում է արդարության միջոցով»,- այս մասին այսօր «Հոդված 3» ակումբում հրավիրված «Բուհական ազատության ու քաղաքականացվածության խնդիրները» թեմայով հանրային քննարկման ընթացքում ասաց «Բաց հասարակության հիմնադրամներ. Հայաստան» -ի տնօրեն Լարիսա Մինասյանը:

1in.am
13-11-2017 14:32