Իրանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 400-ի, ևս 7000 մարդ վիրավոր է

13-11-2017 19:57

Իրանում կործանարար երկրաշարժի զոհերի թիվը շարունակում է աճել: Վերջին տվյալներով՝ զոհվել է 407 մարդ, ավելի քան 6700 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է Press TV հեռուստաալիքը: Երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7.2: Այն տեղի է ունեցել Իրանի և Իրաքի սահմանին: Հիմնական հարվածը բաժին է ընկնել իրանական Կերմանշահ և Իլամ նահանգներին: Հաղորդվում է վիթխարի ավերածությունների մասին:  

1in.am
13-11-2017 19:57