ԱԱԾ-ի և ոստիկանության ճակատագրի մասին «շեֆը կհայտարարի վերջին վայրկյանին». «Հրապարակ»

14-11-2017 08:48

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինտրիգային թեմաներից է նաև կառավարությանն առընթեր մարմինների ճակատագիրը` ԱԱԾ-ի և ոստիկանության: Կառույցներին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ դրանց ստատուս քվոն չի փոխվելու, նախագահի «իրավասությունից» անցնելու են վարչապետի իրավասության ներքո: Բայց չեն ասում, թե որտեղ են մշակվում «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքի դրույթները: ՀՀԿ-ում կարծում են, որ «շեֆն այդ մասին կհայտարարի վերջին վայրկյանին, ինչպես եղավ ապրիլյան ընտրությունների ժամանակ՝ շատերս ԳՄ-ում կամ ԳՄ-ից հետո իմացանք, որ պատգամավորության թեկնածու ենք»: Ի դեպ, պատգամավորների ցուցակը ԳՄ նիստում Սերժ Սարգսյանի մոտ եղել է ձեռագրով գրված` անգամ համակարգչով հավաքել չի տվել, որ չիմացվի: 2 օր փակվել է, որևէ մեկի հետ չի շփվել, գրել-ջնջել է, հաջորդ օրը դավթարով եկել է ԳՄ նիստի»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

1in.am
14-11-2017 08:48