Սև ամպեր՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխին. Ով կփոխարինի նրան. «Իրատես»

14-11-2017 09:20

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե սև-մութ ամպեր են կուտակվել Արամ Սիմոնյանի գլխին, և չի բացառվում է, որ 2018-ին ընդառաջ, նա ևս հրաժեշտ տա պաշտոնին: 11 տարի ԵՊՀ ռեկտոր, վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի «սարատնիկ» Արամ Սիմոնյանին, ասում են, կփոխարինի կրկին վարչապետի, այս անգամ արդեն Կարեն Կարապետյանի «սարատնիկ», կիրառական ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը` կախված քաղաքական ապագա կոնֆիգուրացիայից: Ռեկտորատի վերջին նիստի ընթացքում համալսարանական «սինոդը», որը «կասկածներ» ուներ այդ հարցում, վերջնական համոզման է եկել, որովհետև նիստի ընթացքում Կարեն Կարապետյանն անթաքույց նրան էր որոնում: Ի դեպ, Վահրամ Դումանյանը շատ մտերիմ է նաև, այսպես ասած, «Սորոսի Արմենի»` «Թրանսփերենսի ինթերնեյշնըլ»-ի աշխատակից Արմեն Գրիգորյանի հետ, որը «համատեղության կարգով» ԳՇ պետ Մովսես Հակոբյանի քրոջ որդին է»   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

1in.am
14-11-2017 09:20