Էդիկ Գրիգորյանի մահը կփոխի Հոկտեմբերի 27-ի գործով խաղաքարտերը. «Ժամանակ»

14-11-2017 09:42

«Ժամանակ» թերթը գրում է. ««Հոկտեմբերի 27»-ի գործով վկաներից մեկի սպանությունը պատվիրելու և կազմակերպելու համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Այվազյանը՝ Մանախը, վստահ է՝ «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտյալ Էդիկ Գրիգորյանի մահը դժբախտ պատահար էր՝ ոչ պատշաճ բուժսպասարկման արդյունք: «Էդիկ Գրիգորյանի մահը ամենաշատը այս իշխանություններին պետք չէր հենց այս ժամանակահատվածում: Անտրամաբանական կլիներ Էդիկ Գրիգորյանին լիկվիդացիայի ենթարկել այն ժամանակ, երբ այդ անձը հրապարակային հայտարարություն է անում: Էդիկ Գրիգորյանը քաղաքացիական հիվանդանոցում սրտի վիրահատության ենթարկվեց անմիջապես Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հովանավորությամբ, որը քիչ խոսուն փաստ չէ: Դա ուղղակի հովանավորչության մասին էր խոսում: Ես կարծում եմ, որ այդ հովանավորությունը նրա համար էր, որպեսզի 27-ի գործով գոնե մեկը մնար առողջ վիճակում, որպեսզի կարողանար հարկ եղած դեպքում պաշտպանել նրանց այն իրավիճակից, որից բոլորը վախենում են, քանի որ Կարեն և Նաիրի Հունանյանները արդեն հոգեկան անառողջ վիճակում են: Խաղաքարտերում հիմա փոփոխություններ կկատարվեն»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Ա. Այվազյանը»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

1in.am
14-11-2017 09:42