Ինչ ունեցվածք ունի Աջափնյակի թաղապետը. «Փաստ»

14-11-2017 10:06

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը: Սարգսյանը հայտարարագիրը ներկայացնելու ժամանակ ունեցել է 100 հազար ամերիկյան դոլար փոխառություններ: Դրամական միջոցները կազմել են 10 միլիոն 300 հազար դրամ ու 216 հազար 800 ԱՄՆ դոլար: Եկամուտներն էլ կազմել են 1 միլիոն 637 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից: Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Սարգսյանի սեփականությունն են համարվում բնակարանն ու ավտոտնակը, իսկ շարժական գույքից երկու ավտոմեքենա՝ «MERCEDES–BENZ S550» և «VAZ 21065» մակնիշների: Սարգսյանը Աջափնյակի վարչական ղեկավար է նշանակվել սրանից հինգ տարի առաջ՝ 2012 թ. մայիսին: Մինչ այդ աշխատել է որպես Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

1in.am
14-11-2017 10:06