Բոսնիա և Հերցեգովինայում հանդես են եկել հօգուտ Կոսովոյի ճանաչման, Սերբիան ազգային անվտանգության խորհրդի նիստ կգումարի

14-11-2017 13:43

Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության անդամ Բաքիր Իզեթբեգովիչը հանդես է եկել հօգուտ Կոսովոյի անկախության ճանաչման: Այս մասին նա ասել է DW-ին տված հարցազրույցում: «Ինչ վերաբերում է իմ կարծիքին՝ Կոսովոն պետք էր ավելի վաղ ճանաչել: Հիմա մեր գործընկերները կզայրանան, իսկ դա անելու մեր փորձերը միայն խնդիրներ բերեցին Բոսնիա և Հերցեգովինայի համար և օգուտ չբերեցին Կոսովոյին»,- ասել է նա: Ուղիղ հարցին՝ արդյոք Բոսնիա և Հերցեգովինան ճանաչում է Կոսովոյի անկախությունը՝ Իզեթբեգովիչը կարճ պատասխանել է. «Հուսով եմ՝ այո»: Սակայն Իզեթբեգովիչի հայտարարությունն առաջացրել է խսիտ արձագանք Սերբիայի կողմից: Սերբիայի ՆԳՆ ղեկավար Նեբոյշ Ստեֆանովիչը հայտարարել է, որ Սերբիայի նախագահը պետք է առաջիկա 48 ժամվա ընթացքում ազգային անվտանգության խորհրդի նիստ գումարի: Ըստ Ստեֆանովիչի՝ այդպիսի հայտարարութունները չեն նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը: Նրա խոսքով՝ ազգային անվտանգության խորհուրդը կքննարկի Սերբիայի հետագա քայլերը և կձևավորի վերաբերմունքը Իզեթբեգովիչի խոսքերին:

1in.am
14-11-2017 13:43