Աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնեն 4 ըմբիշ

14-11-2017 17:10

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է նոյեմբերի 21-26-ը Լեհաստանում կայանալիք մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությանը: Մեր երկիրը կներկայացնի չորս ազատոճային: Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը թիմի կազմում ընդգրկել է Գեւորգ Թադեւոսյանին (57 կգ), Ղազար Համբարձումյանին (61 կգ), Խաչատուր Պապիկյանին եւ Հրայր Ալիխանյանին (74 կգ): «Մեծահասակների հավաքականում հանդես գալուց առաջ Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությունը հիանալի մրցահարթակ է երիտասարդ մարզիկների համար: Տղաները լավ մարզավիճակում են: Հույս ունեմ հաջող հանդես կգան»,- ՀԱՕԿ-ի լրատվկանի հետ զրույցում ասել է Կուրղինյանը: Թիմը մրցավայր կմեկնի նոյեմբերի 23-ին:

1in.am
14-11-2017 17:10