2018 թվականին Apple-ը կթողարկի iPhone X-ի երեք շարունակություն

14-11-2017 21:36

Հաջորդ տարի Apple-ը կներկայացնի 3 iPhone, որոնցից յուրաքանչյուրը նման կլինի iPhone X-ին: Այս մասին MacRumors պարբերականին հայտնել է KGI Securities-ի վերլուծաբան Մին-Չի Կուոն: Նրա կարծիքով՝ բոլոր երեք սարքերը կստանան առանց շրջանակի դիսփլեյ, եզրային մետաղական շրջանակ և True Depth տեսախցիկային համակարգ: Ամենակոմպակտը կլինի բազային մոդելը՝ 5.8 դյույմանոց դիսփլեյով, իսկ պայմանական iPhone X Plus-ը կստանա 6.5 դյույմանոց էկրան: Երրորդ սարքը կլինի ամենաբյուջետայինը մոդելային շարքում: Ի տարբերություն մյուս սարքերի, որոնք հանդերձված կլինեն OLED-պանելներով, այն կստանա 6.1 դյույմանոց TFT-LCD դիսփլեյ: Այդ սմարթֆոնը նախատեսված կլինի երրորդ աշխարհի երկրների զարգացող շուկաների համար: Դրա արժեքը կկազմի մոտ 750 դոլար:

1in.am
14-11-2017 21:36