Դավթաշենի կամրջից ցած նետված երիտասարդը հայտնի բժիշկների ընտանիքից էր. Նա շատ պարտքեր է ունեցել. «Հրապարակ»

15-11-2017 09:01

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ օրեր առաջ Դավթաշենի կամրջից ցած նետված 39-ամյա Ա․ Հ․-ն հայտնի բժիշկների ընտանիքից էր: Մահացածի հայրը հայտնի վիրաբույժ է, դոկտոր-պրոֆեսոր, Հայաստանի առաջին ներստամոքսային PH-չափագրման լաբորատորիայի հիմնադիրը, ով 1987-ին «Էրեբունի» ԲԿ-ում հիմնադրել է առաջին մասնագիտացված վիրաբուժական ինֆեկցիաների բաժանմունքը: Մայրը ևս բժշկուհի է, հորաքույրը՝ քիթ-կոկորդի մասնագետ, որդին՝ վիրաբույժ: Հայտնի բժիշկներ են եղել նաև մահացածի պրոֆեսոր պապն ու տատը: Դա է պատճառը, որ ողջ բժշկական աշխարհը ներկա էր նրանց վաղաժամ մահացած որդու և թոռան հոգեհանգստին: Մեր տեղեկություններով՝ երիտասարդն այդ քայլին դիմել է ֆինանսական խնդիրների պատճառով: Նա գործարար էր, ասում են՝ պարտքեր է ունեցել տարբեր անձանց, գրավադրված գույք բանկերին՝ մի քանի հարյուր հազար դոլարի»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

1in.am
15-11-2017 09:01